ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մենուա Արմենի Հովհաննիսյան

Մենուա Արմենի Հովհաննիսյան
04.09.2026 | 13:14

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Բալաշով քաղաքում:
Մենուան Հայաստան վերադառնալուն պես, բարձր առաջադիմությամբ հանձնելով քննությունները, անմիջապես ընդունվում է 4-րդ դասարան:
Դպրոցում շատ էր սիրում աստղագիտություն և աշխարհագրություն առարկաները, ինչպես նաև պատմության հետ առընչվող առարկաները:
Դպրոցն ավարտելուն պես պետք է ընդունվեր հեռուստառեժիսուրա բաժին, սակայն մտքափոխվում է և տեղափոխվում ՌԴ-ում սովորելու: Որոշել էր իրավաբանական կրթություն ստանալ, սակայն 2 տարի անց վերադառնում է հայրենիք և ստանձնում «Հայ ասպետ» հեռուստանախագծի համակարգող- տնօրենի պաշտոնը:
Աշխատանքին զուգահեռ` Մենուա Հովհաննիսյանը հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը:
2016թ. ապրիլին կամավորագրվելով հայրենիքի պաշտպանությանը՝ մեկնել է Արցախ՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից սանձազերծված Քառօրյա պատերազմին: Արցախում ծառայելով շուրջ մեկ ամիս, վերադառնում է Երևան հաստատակամ որոշմամբ՝ պետք է հետախույզ դառնա:
Մենուան երազում էր մեծ ու գեղեցիկ տուն ունենալ, սեփական այգիով, որ երեկոյան մոր ու զավակների հետ հող մշակի: Երազանքի հետքերով քայլելով՝ 2013թ. դեկտեմբերի 16-ին Մենուան ամուսնանում է Թամարա Կոստանդյանի հետ:
Նրանք 2 երեխա են ունեցել։ Առաջնեկի անունը Սարդուր է, իսկ աղջկա անունը՝ Արինա:
2020թ. սեպտեմբերի 27-ին հայրենի երկրի դարպասներն անառիկ պահելու համար շատ շատերի հետ Արցախ է մեկնում նաև Մենուա Հովհաննիսյանը:
Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանը Երկրապահ կամավորների միություն ընդգրկվելուն պես 6 ամիս կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել:
2020 թվականի սեպտեմբերի 28-ին Քեռու ջոկատի կազմում, որպես 3-րդ դասակի հրամանատար, մեկնել է Արցախ։
Հոկտեմբերի 2-ին դասակի տղաների հետ իրականացրել է Մատաղիսի զորամասի ապահով նահանջը, որի ընթացքում իր անմիջական մասնակցությամբ անտառներից դուրս են բերվել 80-ից ավել ժամկետային զինվորներ։
Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահի հետ 1 ժամյա քննարկումներից հետո պատասխանատվություն է վերցնում իր վրա՝ իրականացնելու Արեգասար լեռան վրա հարձակումը։ Հոկտեմբերին 5-ին արդեն թշնամու թիկունքում հանդիպելով մոտ 180 հոգանոց թշնամուն՝ կարողացել են ջարդել մոտ 140-150 հոգու։ Մարտի ժամանակ զոհվել է նաև 33-ամյա Մենուան։
Հայրենիքին անձնվիրաբար նվիրվելով, Մենուան զոհվեց հանուն հայրենյաց սիրո, այն գիտակցումով, որ հետնահանջի իրավունք չունեն։ Քաջի մահով ընկնելով, Մենուան ևս միացավ անմահների երամին և իր կատարած սխրանքին համապատասխան արժանացավ Արցախի հերոսի կոչման՝ ստանալով Ոսկե Արծիվ շքանշան։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 2020թ․ հոկտեմբերի 21-ին Մենուա Հովհաննիսյանն արժանանում է Արցախի հերոսի կոչման։

Imheros.am-ից
Դիտվել է՝ 5573

Մեկնաբանություններ